Հատուկ հոգևոր հավաք ավագ միսիոներների և անհատների համար

Ավագ միսիոներների համար հնարավորությունների լայն շրջանակի հասանելիություն

senior missionary couple

Կիրակի օրը՝ հունիսի 9-ին, 18:00-ից մինչև 19:30 (CET), Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը կանցկացնի հատուկ հոգևոր հավաք 50 տարեկան և ավելի բարձր տարիքի Եկեղեցու բոլոր անդամների համար:

Հավաքին անդամները կտեղեկանան միսիայում ծառայելու տարբեր հնարավորությունների, ծառայության ճկուն ժամկետների, բոլոր ավագ միսիոներներին հասանելի զգալի ֆինանսական օգնության և ծառայության համար դիմելու գործընթացի մասին:

Եկեղեցու մարգարեներն ու առաքյալները հրավիրում են ավագ զույգերին և անհատներին՝  ավելի մեծ թվով ծառայել միսիաներում: Հասանելի է դառնում նաև ավագ միսիոներների ծառայության հնարավորությունների ավելի լայն շրջանակ և վերացվում են այն խոչընդոտները, որոնք կարող էին անցյալում թույլ չտալ ծառայել:

Ինչպես մասնակցել

  • Ուղիղ Հավաքը կանցկացվի անգլերենով Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակում (Berner Str. 119, 60437 Frankfurt am Main):
  • Հեռավար. Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի անդամների համար ուղիղ հեռարձակում կտրամադրվի՝ կենդանի թարգմանությամբ 19 լեզուներով՝ ալբաներեն, հայերեն, բուլղարերեն, խորվաթերեն, չեխերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լեհերեն, ռումիներեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, թուրքերեն, ուկրաիներեն: