Միջոցառում

Ցույց տվեք «Վերջին ընթրիքը» նկարը և ձեր ընտանիքի հետ քննարկեք, թե նրանք ինչ գիտեն մեր Փրկիչի կյանքի վերջին մի քանի ժամերի մասին: Հարցրեք.
· Ովքե՞ր են պատկերված այս նկարում:
· Ինչո՞ւ են նրանք հավաքվել միասին:
Համառոտ պատմեք Վերջին ընթրիքի պատմությունը:
Բաղարջակերաց տոնի օրը Հիսուսն Իր երկու աշակերտներին ուղարկեց Երուսաղեմ պայմանավորվելու Զատիկի ընթրիքի համար: Նրանք նախապատրաստեցին մի սենյակ, որտեղ կկարողանային միասին լինել: Սա վերջին անգամն էր, որ Հիսուսը պիտի հանդիպեր Իր սիրելի առաքյալների հետ՝ նախքան Իր մահը:
Ցանկանալով, որ նրանք հիշեն Իրեն ու պահեն Իր պատվիրանները, Նա սահմանեց հաղորդությունը: Նա կտրեց հացը, օրհնեց այն և փոխանցեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը» (Մատթեոսի 26.26):
Ապա նա վերցրեց մի բաժակ գինի, օրհնեց այն և տվեց Իր աշակերտներին խմելու: Նա ասաց. «Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողութիւն մեղաց» (Մատթեոսի 26.27–28):
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը հայտնությամբ տվեց հաղորդության արարողությունը մի քանի տարբեր առիթներով: Խնդրեք երեխաներին կտրել հանել սուրբ գրությունների հղումներն ու նկարները, ապա ուսումնասիրել թվարկված սուրբ գրությունները և յուրաքանչյուրը դնել այն նկարի հետ, որը պատմում է դրա մասին: Խնդրեք նրանց գունավորել նկարները: Ապա խնդրեք նրանց նկարները շարել այն հերթականությամբ, որով, ըստ իրենց, իրադարձությունները տեղի են ունեցել:

Բացատրեք, որ ճիշտ ինչպես Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտները, Նեփիացիները և Եկեղեցու ռահվիրաները Վերականգնման օրերին ճաշակեին հաղորդությունից, որպեսզի հիշեն Իրեն, այնպես էլ Նա ցանկանում է, որ մենք հիշենք Նրա սերը, Նրա ուսմունքները և մեզ համար Նրա կատարած զոհաբերությունը:
Կարդացեք հաղորդության աղոթքները (ՎևՈւ 20.77, 79): Հարցրեք.
· Դուք ի՞նչ խոստումներ եք տալիս, երբ ընդունում եք հաղորդությունը:
Այդ խոստումները գրեք Փրկիչի նկարի տակ, երբ քննարկվում է յուրաքանչյուր խոստումը. «Վերցնենք Նրա անունը մեզ վրա», «Պահենք Նրա պատվիրանները», «Միշտ հիշենք Նրան»: Նաև հարցրեք.
· Ի՞նչ խոստումներ է Աստված տալիս մեզ, եթե մենք արժանավոր ենք: (Նա մեզ կտա Իր Հոգին:)
· Մտածելով այս խոստումների մասին, ինչպե՞ս կարող եք հաղորդությունը դարձնել հատուկ և սրբազան իրադարձություն ձեր կյանքում:
Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել, թե ինչն է օգնում նրանց հաղորդության ժողովն ավելի արդյունավետ դարձնել: Կիսվեք ձեր սեփական փորձառությամբ և զգացումներով:
Խաղ՝ «Զույգ քարտ »
Նախքան դասը տպեք հետևյալ էջը նկարներով: Փակցրեք այն ստվարաթղթի վրա և կտրեք հանեք նկարները:
Խառնեք քարտերը և դրեք հակառակ կողմով: Առաջին խաղացողը ընտրում է երկու քարտ, այնպես, որ միմյանց զույգ լինեն: Եթե քարտերը զույգ են, նա պահում է դրանք և ընտրում ևս երկու քարտ, նորից փնտրելով զույգը: Եթե դրանք չեն համապատասխանում միմյանց, քարտերը ետ են դրվում իրենց նախնական տեղը հակառակ կողմով: Հետո հաջորդ խաղացողն է ընտրում երկու քարտ, ընտրելով համապատասխան զույգ քարտը: Շարունակեք, մինչև բոլոր քարտերի համար գտնվեն համապատասխան զույգերը:
Քննարկեք, թե քարտի պատկերների մասին մտածելով ինչպես կարող ենք դառնալ ավելի երախտապարտ, խոհեմ և ակնածալից, երբ ընդունում ենք հաղորդությունը:
Հիշեք

Հյուրասիրություն. Բանանով տորթ
-
· ¾ բաժակ կարագ
· 2⅛ բաժակ սպիտակ շաքարավազ
· 3 ձու
· 2 թեյի գդալ վանիլին
· 3 բաժակ ալյուր
· 1½ թեյի գդալ կերակրի սոդա
· ¼ թեյի գդալ աղ
· 1½ բաժակ թան
· 2 թեյի գդալ լիմոնի հյութ
· 1½ բաժակ տրորած բանան
Ջեռոցը նախօրոք տաքացրեք 135°C. Յուղապատեք 22 x 33–սմ ամանը: Խառնեք տրորած բանանը և լիմոնի հյութը ու դրեք մի կողմ:
Մեկ այլ ամանի մեջ հարեք կարագը և շաքարավազը մինչև փափկի և փրփրի: Հարելով ավելացրեք ձուն, ապա վանիլինը: Հետո ավելացրեք ալյուրը, ապա թանը, իսկ հետո բանանը: Լցրեք յուղապատ ամանի մեջ:
Թխեք նախօրոք տաքացված ջեռոցում 1 ժամ կամ մինչև ատամմաքրիչը չոր դուրս գա թխվածքի կենտրոնից: Հանեք ջեռոցից և անմիջապես տեղադրեք սառցախցիկում 45 րոպե: Սա թխվածքը կդարձնի շատ խոնավ:
