Միշտ հուզվում եմ Մորմոնի Գրքի այն պատմությամբ, որտեղ Փրկիչն Իր հարությունից հետո հայտնվում է Ամերիկայի ժողովրդին Արևելյան կիսագնդում։ Նա նրանց ուսուցանում է Աստծո ծրագրում քավության կարևորության, պատվիրաններից բխող օրհնությունների և ուխտերի ու արարողությունների կարևորության մասին: Նա հոգևորապես ծառայում է նրանց՝ մեկ առ մեկ (1)։
Տերը նրանց մոտ մնաց ընդամենը մի քանի օր, բայց նրա այցելության ազդեցությունը զգացվում էր ավելի քան երկու դար։ «Եվ նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ։ Եվ նրանց մեջ բոլոր բաներն ընդհանուր էին. հետևաբար, չկային հարուստ ու աղքատ, ճորտ ու ազատ, այլ նրանք բոլորը դարձվել էին ազատ, և երկնային պարգևի ճաշակողներ»:… «Եվ, անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով։ Չկային ո՛չ ավազակներ, ո՛չ մարդասպաններ, ո՛չ էլ կային Լամանացիներ կամ որևէ այլ տեսակի -ացիներ. այլ նրանք մեկ էին՝ Քրիստոսի զավակները և Աստծո արքայության ժառանգները: Եվ որքա՜ն օրհնված էին նրանք: Քանզի Տերն օրհնում էր նրանց բոլոր իրենց գործերում» (2)։
Ի՞նչը կարող էր առաջացնել այդ փոփոխությունը և ունենալ այդքան երկարատև ազդեցություն: Պատասխանը պարզ է և միևնույն ժամանակ խորիմաստ: Տիրոջ ուսմունքները և Նրա ավետարանը թափանցեցին նրանց սրտերը, նրանք հեռացրին բնական մարդուն և դարձան Հիսուս Քրիստոսի աշակերտները: Նրանք Տիրոջ անունը գրված ունեին իրենց սրտերում (3) և զարգացրին Սիոնի ժողովրդի ոգին, ինչպես Ենովքի օրերում:
Դժբախտաբար, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ խրախուսվում է անհատապաշտությունը, որտեղ վիճաբանությունն ու կարծիք հայտնելը համարվում են աշխուժության նշան: Նույնիսկ որպես եկեղեցու անդամներ, մենք միշտ չէ, որ պաշտպանված ենք նման զարգացումներից: Հատկապես՝ համավարակը մեր ծխերին և ընտանիքներին առանձնահատուկ մարտահրավերներ է նետել: Որոշ դեպքերում մենք սկսել ենք մեզ դասակարգել ըստ մեր տարբերությունների, ճիշտ այնպես, ինչպես Մորմոնի Գրքի մարդիկ, և ստեղծել ենք մեր սեփական «-ացիները»: Հիսուս Քրիստոսի ավետարանը և Սիոնի ոգին օգնում են մեզ հաղթահարել այս տարբերությունները:
Դրական փոփոխությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից և՝ անձամբ մասնակցելու
«Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորության, հատկանիշների և հավատարմության շնորհիվ: Հիշեք «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (4)։ Եթե մենք ցանկանում ենք Սիոնը հաստատել մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, մենք պետք է հասնենք այս չափանիշին: … Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որ այս բաները կատարվեն. Սիոնը կգա միայն այն ժամանակ, երբ այս բաները կատարվեն» (5):
Այսպիսով, ի՞նչ է դա գործնականում նշանակում ինձ համար։ Որտեղի՞ց սկսել, եթե ցանկանում եմ հաղթահարել տարբերությունները և խթանել միասնությունը:
1872 թվականին մարգարե Բրիգամ Յանգը Սրբերին տվեց մի կարևոր հիշեցում, որն այսօր, հավանաբար, ավելի կարևոր է, քան երբևէ: Նա ասաց. «Կանգ առե՛ք։ Սպասե՛ք։ Երբ առավոտյան արթնանաք, մեկ պատառ սնունդ ուտելուց առաջ … խոնարհվեք Տիրոջ առջև, խնդրեք նրան ներել ձեր մեղքերը և պաշտպանել ձեզ օրվա ընթացքում․ որ Նա պահպանի ձեզ գայթակղություններից և ամեն չարիքից, ուղիղ առաջնորդի ձեր քայլերը, որպեսզի այդ օրը դուք անեք որևէ գործ, որը օգտակար կլինի երկրի վրա Աստծո արքայության համար: Դուք ժամանակ ունե՞ք դա անելու համար» (6)։
Դրական փոփոխությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից և՝ անձամբ մասնակցելու, մեկ սրտի և մեկ մտքի լինելու, արդար ապրելու և աղքատների ու կարիքավորների մասին գիտակցաբար հոգ տանելու մեր ցանկությունից: Դա անելու համար պետք է Տիրոջը դարձնել մեր դաշնակիցը՝ հիմնվելով հավատքի, հույսի և գթության վրա: «Սիոնը հաստատվում և ծաղկում է իր քաղաքացիների Աստծվածահաճ կյանքի և աշխատանքի շնորհիվ: Սիոնը չի տրվում որպես պարգև, այլ տրվում է այն ժամանակ, երբ առաքինի ուխտի մարդիկ միավորվում են և կառուցում այն» (7):
1. - 3. Նեփի 11
2. - 4 Նեփի 2,3,16-18
3. - Մոսիա 5․12
4. - Մովսես 7․18
5. - Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, Եկեք Սիոն, Գերագույն Համաժողով, Հոկտեմբեր 2008 թ․
6 - Keith B. McMullin, Come to Zion! Come to Zion!, General Conference October 2002
7 - Keith B. McMullin, Come to Zion! Come to Zion!, General Conference October 2002