« Նաև, ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ այս ժամանակից ի վեր դուք պետք է
շարունակեք աղոթքով ու ծոմով» (Վարդապետություն և Ուխտեր 88.76)
Օրհներգ. «Bless Our Fast, We Pray» (Hymns, # 138)
Միջոցառում
Նախքան դասը, փայտի հաստ կտորի վրա կիսով չափ երկու մեխ խփեք և մուրճը թաքցրեք
որևէ տեղ սենյակում: Նաև պատրաստեք թղթի կտորներ և վրան գրեք այնպիսի
իրավիճակներ, որոնց համար կարելի է լուծում գտնել ծոմ պահելով:
Պահեք ձեր պատրաստած մեխերով փայտի կտորը և հրավիրեք ինչ-որ մեկին փորձել ավելի
խորը հրել կամ խփել մեխերը փայտի մեջ: Նշեք դժվարության աստիճանը և հետո հրավիրեք
ինչ-որ մեկին մեխերին հարվածել մուրճով: Հարցրեք.
Ո՞րն է տարբերությունը:
Բացատրեք, որ մուրճը ավելի մեծ ուժ ունի, քան մեր ձեռքերը: Երկնային Հայրը տվել է մեզ
ծոմը՝ որպես հատուկ գործիք, երբ մենք ավելի մեծ աստվածային ուժի կարիք ունենանք մեր
կյանքում:
Կարդացեք, թե Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին ինչ է ասել ծոմապահության մասին.
«Մենք իրականում չենք դիմել Տիրոջը, որպեսզի անմիջապես հասնենք նրան, եթե մենք
երբեմն ծոմ չպահենք և հաճախ չաղոթենք: Մեր անձնական խնդիրների մեծ մասը կարելի է
լուծել այդպես վարվելով» («Ծոմի օրհնությունները»,Ensign, July 1982, p. 4):
Հրավիրեք ձեր ընտանիքին վերցնել թղթի կտորները, որոնց վրա գրված են իրավիճակները:
Քննարկեք, թե ծոմ պահելն ինչպես կարող է օգնել այդ մարդկանց տվյալ իրավիճակներում:
Հանձնարարեք ձեր ընտանիքի մի մասին կարդալ Մատթեոսի 6.16-18 հատվածները, իսկ
մյուս մասին՝ Վարդապետություն և Ուխտերի 59.13-16 հատվածները, որպեսզի պարզեն,
թե ինչպես պիտի ծոմ պահեն: Պատասխանները պետք է ընդգրկեն հետևյալը՝ ծածուկ,
զվարթ, գոհաբանությամբ, ուրախ սրտերով ու դեմքերով:
Հետո ընտանիքի անդամները թող կարդան նույն հատվածները, որպեսզի գտնեն այն
օրհնությունները, որոնք գալիս են նրանց, ովքեր ճիշտ են ծոմ պահում: Պատասխանները
պետք է ներառեն հետևյալը. մեզ հայտնապես կհատուցվի և մենք կստանանք երջանկության
լիությունն ու երկրի լիությունը:
Հարցրեք.
Ուրիշ ի՞նչ կարող ենք ստանալ ծոմ պահելով:
Համոզվեք, որ կքննարկվեն հետևյալ կետերը. առանց սննդի մենք խոնարհեցնում ենք մեզ և
ցույց ենք տալիս Աստծուն մոտ լինելու մեր ցանկությունը, մենք ավելի լավ ենք հասկանում
մեր ամբողջական կախումը Նրանից, ով հոգում է մեր կարիքները, մենք վեր ենք դասում մեր
հոգևոր կարիքները ֆիզիկական կարիքներից:
Քննարկեք, թե ծոմապահությունն ինչպես կարող է օգնել ձեր ընտանիքին:
Ընտանիքով որոշեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր ծոմապահության որակը:
Օգտակար կլինի ստանձնել անհատական պարտականություններ, որոնք կկատարեք հաջորդ
ծոմապահության կիրակի օրը: Ընտանիքը կարող է հանդիպել նախքան ծոմապահությունը
սկսելը, քննարկել ծոմը պահելու մի արդար պատճառ կամ մի հատուկ օրհնություն, որի
կարիքն ունեք, և սկսել աղոթքով:
Հյուրասիրություն. Շոկոլադային վարսակի սալիկներ առանց թխելու
1 բաժակ կարագ
½ բաժակ շագանակագույն շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
3 բաժակ արագ եփվող վարսակ
1 բաժակ կիսաքաղցր շոկոլադի կտորներ (1 շոկոլադե սալիկ կտրտած)
½ բաժակ գետնանուշի կարագ
Հալած կարագը խառնեք շաքարի ու վանիլինի հետ, ապա ավելացրեք վարսակը: Եփեք ցածր
ջերմաստիճանում 2-3 րոպե: Խառնուրդի կեսը տափակացրեք յուղապատ 22 x 22–սմ
քառակուսի ամանի մեջ, իսկ մյուս կեսը պահեք մակերեսի շերտի համար:
Հալեք շոկոլադի կտորները և գետնանուշի կարագը մի փոքրիկ ծանր կաթսայի մեջ ցածր
կրակի վրա անընդհատ խառնելով, մինչև հալվի: Շոկոլադի խառնուրդը լցրեք յուղապատ
ամանի մեջ գտնվող չորակի վրա և պատառաքաղով կամ գդալի հակառակ կողմով հավասար
տարածեք: Վարսակի խառնուրդի մնացած մասը փշրեք շոկոլադի շերտի վրա, նրբորեն
սեղմելով: Ծածկեք և սառեցրեք 2-3 ժամ կամ մի գիշեր: Բերեք սենյակային ջերմաստիճանի
և կտրտեք սալիկներով:
