Աղետներ
Բնական աղետները ողջ երկրագնդով մեկ 2011 թվականը դարձրեցին ամենաթանկը, շարունակելով վերջին տարիների աճի միտումը: 2011թվականի առաջին վեց ամիսները միայն ցույց տվեցին $265միլիարդ տնտեսական կորուստներ, բավական անցնելով նախորդ 2005 թվականի (երբ տեղի ունեցավ Կատրինա մրրիկը) $220 միլիարդ ցուցանիշը:
2011 թվականի ամենախոշոր աղետը մարտին Ճապոնիայի երկրաշարժն էր և ցունամին, որոնց վնասները գնահատվում են $235միլիարդից ավելի: Ճապոնիայից հետո ամենաթանկ աղետներն են՝ Տաիլանդի ջրհեղեղը ($45 միլիարդ), Նոր Զելանդիայի երկրաշարժը ($20 միլիարդ), պտտահողմերը Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում ($7.5 միլիարդ) և տարվա սկզբին Ավստրալիայի ջրհեղեղը ($7.3 միլիարդ): Ամերիկայի Միացյալ Նահանգների համար աղետների 98 դեպքերը (փոթորիկները, ջրհեղեղները, հրդեհները և երկրաշարժերը) հասցրեցին $27 միլիարդի տնտեսական կորուստներ՝ ավելի քան կրկնակի 10 տարվա միջին հաշվով $11.8 միլիարդի հետ համեմատած:
2011 թվականի ընթացքում Եկեղեցին արձագանքել է 111աղետների 50 երկրներում, ընդամենը տրամադրելով $22 միլիոնի օգնություն և կազմակերպելով հազարավոր կամավորների՝ աղետից տուժվածներին օգնելու համար:
Աղետներ ըստ տեսակների
Երկրաշարժեր և ցունամիներ
2011 թվականին թվով ամենաշատ զոհերը տեղի ունեցան երկրաշարժերից 10 տարբեր երկրներում՝ հատկապես կործանարար երկրաշարժից և ցունամիից Ճապոնիայի հյուսիսում, որը խլեց 19,000 մարդու կյանք:
Եկեղեցին արձագանքեց այս երկրաշարժերին, տրամադրելով ուտելիք և առաջին անհրաժեշտության իրեր, աջակցելով վերականգնողական ջանքերին Ճապոնիայում, ներառյալ ծառայությամբ, և աջակցելով մաքրման աշխատանքներին:
Ջրհեղեղներ
2011թվականի աղետների շարքում ջրհեղեղը ամենատարծված ձևն էր, առաջ բերելով հազարավոր մահեր և միլիարդավոր դոլարների վնաս: Երկրները, որոնք չափազանց մեծ ջրհեղեղներ են տարել, ներառում են.
Տաիլանդը, Պակիստանը, Ավստրալիան,
Բրազիլիան,
Միացյալ Նահանգները,
- Ֆիլիպինները,
- Կամբոջան,
Տաիլանդին բաժին ընկավ անցյալ դարի վատթարագույն ջրհեղեղներից մեկը, որը վնաս հասցրեց երկրի բնակչության ավելի քան70 տոկոսին:
Սով և ուտելիքի սակավություն
2011 թվականի հուլիսից սկսած սաստիկ երաշտ տեղի ունեցավ Արևելյան Աֆրիկայի ողջ տարածքում: 2011թվականի երաշտը համարվում է վատթարագույններից մեկը անցած 60 տարիների ընթացքում: Երաշտը առաջ բերեց ուտելիքի ճգնաժամ Սոմալիում, ԵԵթովպիայում, Քենիայում և Արևելյան Աֆրիկայի այլ երկրներում, որը սպառնալիքի տակ դրեց ավելի քան 10 միլիոն մարդկանց կյանք: Հ Հազարավոր փախստականներ Սոմալիից փախան
հարևան Քենիա և Եթովպիա, որտեղ կուտակվեցին
ոչ սանիտարական պայմաններում, որը խիստ թերսնուցման հետ հանգեցրեց տասնյակ հազարավոր մահերի:
Պտտահողմեր և խստաշունչ եղանակ
Վնասի մեծ մասը Միացյալ Նահանգներում առաջացավ բնական աղետներից՝ պտտահողմերից և այլ ուժգին փոթորիկներից, որի չափը կազմեց $23.5միլիարդ: 2011թվականին մրրիկահողմերը խլեցին 600 կյանք:
Արձագանքների դասակարգում
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս 2011 թվականի արձագանքների դասակարգումը ըստ աղետի տեսակի.
Աղետի տեսակը |
Արձագանքների թիվը |
|
Ջրհեղեղներ/Հողասողանքներ |
36 |
|
Մրրիկ, /Թայֆուն/Ցիկլոն |
14 |
|
Խստաշունչ եղանակ (Փոթորիկներ/Ցուրտ) |
7 |
|
Երկրաշարժեր |
10 |
|
Հրդեհներ |
10 |
|
Քաղց/Սով |
9 |
|
Փախստականներ/ներքին տեղահանումներ |
4 |
|
Մրրկահողմեր |
13 |
|
Այլ |
5 |
|
Պատերազմ |
3 |
|
Ընդամենը արձագանքներ |
111 |
Աղետները ըստ երկրների
Հետևյալ աղյուսակը թվում է երկրները և շրջանները, որոնց օգնություն է ցույց տրվել այն աղետներից, որոնցից տուժվել են.
Երկիր/Շրջան |
Աղետներ |
---|---|
Աֆղանստան |
Պատերազմ |
Արգենտինա |
Ջրհեղեղ |
Հայաստան |
Ջրհեղեղ |
Ավստրալիա |
Ջրհեղեղ |
Բահամա |
Մրրիկ |
Բելիզե |
Ջրհեղեղ |
Բոլիվիա |
Ջրհեղեղ |
Բրազիլիա |
Ջրհեղեղ, հողասողանքներ |
Կամբոջա |
Պատերազմ, ջրհեղեղ, հողասողանքներ |
Կանադա |
Հրդեհներ, մրրկահողմ, հողասողանքներ |
Չինաստան |
Երկրաշարժ |
Քուքի Կղզիներ |
Տրոպիկական փոթորիկ |
Քոթ Դայվորե |
Պատերազմ, քաղաքական անհանգստություն |
Դոմինիկյան Հանրապետություն |
Մրրիկ |
Եգիպտոս |
Փախստականներ |
Էլ Սալավադոր |
Ջրհեղեղ, հողասողանքներ |
Եթովպիա |
Սով |
Գվատեմալա |
Երկրաշարժ, ջրհեղեղ |
Հաիթի |
Երկարժամկետ վերականգնողական նախագծեր երկրաշարժի համար |
Հոնդուրաս |
Ջրհեղեղ |
Իսրայել |
Հրդեհ |
Իտալիա |
Ջրհեղեղ |
Ճապոնիա |
Երկրաշարժ և ցունամի |
Քենիա |
Սով, հրդեհներ |
Լաոս |
Ջրհեղեղ |
Լիբերիա |
Փախստականներ |
Լիբիա |
Քաղաքացիական անհանգստություններ, պատերազմ, փախստականներ |
Մադագասկար |
Ցիկլոն |
Մալայսիա |
Հրդեհներ |
Նամիբիա |
Փախստականներ, ուտելիքի պակասություն |
Նոր Զելանդիա |
Երկրաշարժ |
Նիկարագուա |
Խստաշունչ եղանակ |
Պակիստան |
Ջրհեղեղ |
Պարագվայ |
Ջրհեղեղ |
Պերու |
Խստաշունչ եղանակ, ուտելիքի պակասություն |
Ֆիլիպիններ |
Թայֆուն, ջրհեղեղ, հողասողքեր |
Ռուսաստան |
Պայթյուն |
Սերբիա |
Խստաշունչ եղանակ |
Սոմալի |
Երաշտ, սով |
Հարավային Աֆրիկա |
հրդեհներ, մրրկահողմ |
Իսպանիա |
Երկրաշարժ |
Տաիլանդ |
Ջրհեղեղ |
Թոնգա |
Թայֆուն |
Թուրքիա |
Երկրաշարժ |
Ուգանդա |
հրդեհներ, երաշտ, սով |
Ուկրաինա |
հրդեհներ |
Միացյալ Նահանգներ |
Պտտահողմ, ջրհեղեղ, մրրիկ, հրդեհներ |
Վանուատու |
Քաղց |
Վիետնամ |
Ջրհեղեղ |
Զիմբաբվե |
Քաղց |
Հինգ գլխավոր արձագանքներ
Հետևյալ ցուցակը ցույց է տալիս Եկեղեցու հինգ խոշոր արձագանքները 2011 թվականի աղետներին:
1. Ճապոնիայի երկրաշարժը և ցունամին
− 9.0-բալանոց երկրաշարժը տեղի ունեցավ 2011թվականին 11 մարտին:
− Եկեղեցին տրամադրեց $13 միլիոնի օգնություն՝ ուղղված սփոփանքի և վերականգնողական ջանքերին
− Բաշխվեցին ավելի քան 250 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ աղետին հաջորդող առաջին մի քանի ամիսների ընթացքում, ներառյալ՝ ուտելիք, ջուր, վերմակներ, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, հագուստ և վառելիք:
− Եկեղեցու կողմից կազմակերպված 22,000 կամավորներ ապահովեցին ավելի քան 175,000 ժամ ծառայություն, աշխատելով մինչ այսօր:
− Եկեղեցին ընկերակցություններ հաստատեց կառավարության, կամավորների և արդյունաբերական կազմակերպությունների հետ:
− Աշխատանքային ռեսուրսների կենտրոն հիմնադրվեց Սենդայի տարածքում՝ օգնելու համար անդամներին և մյուսներին վերականգնել ապրելամիջոցները:
2. Արևելյան Աֆրիկայի սովը
− Անցած 60 տարիների վատթարագույն երաշտները տարածվեցին ողջ արևելյան Աֆիկայում, իրենց ազդեցությունը թողնելով ավելի քան 10 միլիոն ժողովրդի վրա:
− Միացյալ ազգերի կազմակերպությունը 30 տարվա մեջ առաջին անգամ սով հայտարարեց:
− Եկեղեցին տրամադրեց $2.25 միլիոնի օգնություն և համագործակցեց Իսլամական Սփոփող ընկերության, Միջազգային Բժշկական Կորպուսի, Միջազգային Սփոփանքի և Զարգացման և այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ ապահովելու համար ուտելիք, մաքուր ջուր և բժշկական պարագաներ:
3. Միացյալ Նահանգների մրրկահողմերը
− Միացյալ Նահանգներում 2011թվականի մարտից մինչև հոկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել ավելի քան 1,900 մրրկահողմ (համեմատած տարեկան միջին 1,100-ի հետ):
− Ամենամեծ մրրկահողմերը տեղի ունեցան գարնան ընթացքում Ալաբամայում և Միսսուրիում:
− Ընդամենը գրանցվել է 576 մահ, որից 160-ը միայն Ջոփլինի և Միսսուրիի մրրկահողմից:
Եկեղեցին օգնություն է տրամադրել ութ նահանգներում, ավելի քան 5,000 կամավորներ աջակցել են մաքրման աշխատանքներին:
4. Տաիլանդի ջրհեղեղը
− Ամենաուժեղ ջրհեղեղը, որը տեղի ունեցավ Տաիլանդում անցած դարում, տևեց վեց ամիս և ազդեց երկրի բնակչության 70 տոկոսի վրա:
− Գրանցվել է ավելի քան 815 զոհ:
− Ակնկալվում է, որ վնասները կգերազանցեն $45 միլիոնը:
− Եկեղեցու անդամները Տաիլանդում հավաքեցին սննդով պայուսակներ, սանիտարական պարագաներով պայուսակներ, վերմակներ, հագուստներ և օգնության այլ պրագաներ նրանց համար, ովքեր տուժվել էին ջրհեղեղներից:
5. Այրին մրրիկը – Միացյալ Նահանգներ
− Այրին մրրիկը հզոր մրրիկ էր, որն ազդեց Կարիբյան կղզիներից մինչև Կանադա ընկած երկրների վրա: Դա ամենամեծ փոթորիկն էր, որը հարվածեց Միացյալ Նահանգներին Կատրինա մրրիկից հետո:
− Տուժվեցին 14 նահանգներ, պատմական ջրհեղներից, որոնք տեղի ունեցան դրանցից չորսում:
− Եկեղեցին տրամադրեց 120 տոննա օգնության պարագաներ և 50,000 ժամ ծառայություն՝ 7,000 Եկեղեցու կամավորների և միսիոներների կողմից: