Ի՞նչ է հայտնի մորմոնների մասին սովորական մարդկանց։ Գրեթե ոչի՛նչ։ Ոմանք հիշում են Կոնան-Դոյլի մռայլ պատմվածքները, իսկ ոմանք դիտել են քննադատական հեռուստահաղորդումներ։ Կատակերգական շատ հիշեցումներ մորմոնների մասին հանդիպում են ամերիկյան գեղարվեստական ֆիլմերում, անգամ՝ մուլտֆիլմերում։ Հայտնի է, որ մորմոնները չեն օգտագործում ալկոհոլ, չեն ծխում և չեն վիճում։ Սակայն ի՞նչն է կանգնած նրանց հավատքի այդ արտաքին դրսևորումների հետևում։ Եկել է ժամանակը նայել մորմոններին «լայն բացված աչքերով» և հասկանալ, թե արդյոք նրանք վտանգավոր են։ Ի՞նչ են քարոզում։ Ի՞նչ կարելի է նրանցից սպասել։ մասին ամենից լավ վկայում են հավատացյալների արարքները։
«Ծանոթացեք Մորմոնների հետ» տեսաֆիլմը, որը «ներսից» է ներկայացնում այդ եկեղեցին, պատմում է ոչ միայն հետաքրքիր մարդկանց մասին, այլև՝ ,աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր ժամանակակիցների մասին։ Նրանք ունեն տարբեր հետաքրքրություններ, կյանքի պայմաններ, տարբեր փորձություններ և դժվարություններ, սակայն, ամեն մեկը փորձում է օրեցօր ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ ունենալով հավատք ամեն քայլի մեջ՝ անվանելով իրեն վերջին օրերի Սուրբ։
Ֆուտբոլային թիմի մարզիչի, քիքբոքսեր աղջկա, պարող եպիսկոպոսի և մյուս հերոսների պատմությունները փոխում են մորմոնների մասին պատկերացումները՝ կոտրելով կարծրատիպերը։
Այդ ֆիլմը սենսացիա դարձավ շատ երկրներում և ահռելի հաջողությամբ ցուցադրվեց ԱՄՆ-ում՝ առաջ անցնելով իր դրամարկղային հավաքագրումներով շատ բլոկբաստերներից։ Մարդիկ կինոթատրոններից դուրս էին գալիս ոգեշնչված։ «Ես ավելի լավը դառնալու ցանկություն ունեմ այժմ», «հիանալի է, որ կարելի է ծանոթանալ կրոնական այլ համոզմունքներ կրող մարդկանց հետ», - կիսվում էին նրանք։
Դեվիդ Արչուլետայի կատարմամբ «Glorious» երգը դարձավ հիթ և ինչ-որ առումով՝ բարու և ինքնավստահության հիմք։ Այժմ, երբ ֆիլմը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, դրան կարող են ծանոթանալ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդները։
Մի քանի օր անց YouTube-ում տեղի կունենա հռչակավոր «Glorious» երգի պրեմիերան։ Իսկ նոյեմբերի սկզբին, կրկին YouTube-ում, սահմանափակ ժամանակով կցուցադրվի ֆիլմի լիամետրաժ տարբերակը՝ արհեստավարժ թարգմանությամբ։ Բաց մի թողեք անգնահատելի հոգևոր փորձ ստանալու՝ և Եկեղեցու, և ավետարանի մասին ձեր մերձավորների և ընկերների հետ կիսվելու այդ հնարավորությունը։ «Meet the Mormons» («Ծանոթացեք մորմոնների հետ »)՝ շատ շուտով, ձեր համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների էկրաններին։ Հետևեք մեր հայտարարություններին Facebook-յան մեր էջերում։
Նոյեմբերի 6ից մինչև նոյեմբերի 22 ֆիլմը հասանելի կլինի YouTube-ում: Որից հետո այն հասանելի կլինի DVD սկավառակներով որը կարող եք պատվիրել store.lds.org-ից