Ի՞նչ է ընտանեկան պատմությունը, ո՞րն է այդ աշխատանքի կարեւորությունը:

Ի՞նչ է ընտանեկան պատմությունը, ո՞րն է այդ աշխատանքի կարեւորությունը:

Նախկինում ես չէի հասկանում ընտանեկան պատմությամբ զբաղվելու կարեւորությունը: Ես գիտեի, որ մենք արարողություններ ենք անում մեր նախնիների համար՝ տեղեկություն հավաքելով նրանց ծննդյան, մահվան ամսաթվերի եւ վայրերի մասին: Սակայն արդյոք այդքանը բավական է նրանց փրկության համար կամ մեզ համար, որպեսզի զգանք եւ ճանաչենք նրանց ավելի լավ: Նախկինում ես մտածում էի, որ այդքանը բավական է: Ուրիշ էլ ի՞նչ կարող եմ անել նրանց համար: Սակայն, երբ գնացի տաճար, որպեսզի մկրտություն անեմ իմ նախնիների համար, ես հասկացա մի շատ կարեւոր բան, որ կարող եմ անել ավելին, քան կարծում եմ: Երբ մկրտություններ էի անում նրանց համար, ես հասկացա, որ չգիտեմ նրանց մասին ոչինչ, բացի նրանից, որ նրանք իմ նախնիներն են: Սակայն երբ մկրտություններ արեցի իմ տատիկի և հորեղբոր համար, ում մասին ես շատ բան գիտեի եւ ում շատ լավ էի ճանաչում, ես այդ պահին զգացի նրանց հոգու ներկայությունը, զգացի, որ նրանք իմ կողքին են, որ նրանք օգնում են ինձ, որ նրանք սիրում են ինձ, և որ ես շատ եմ սիրում նրանց: Այդ փորձառությունից հետո ես շատ բան հասկացա: Ես հասկացա, որ երբ մենք կազմում ենք մեր տոհմածառ, մենք նախ եւ առաջ պետք է ձգտենք շատ բան պարզել մեր նախնիների մասին, որպեսզի կարողանանք ավելի լավ ճանաչել նրանց՝ ավելի շատ պատմություններ իմանալով մեծերից նրանց մասին, թե ինչով են զբաղվել, ինչպիսի նախասիրություններ ու բնավորություն են ունեցել: Քանի որ, եթե մենք չճանաչենք նրանց, մենք չենք կարողանա սիրել նրանց, ոչ էլ նրանք կկարողանան սիրել մեզ: Ես գիտեմ, որ զբաղվելով ընտանեկան պատմությամբ, մենք շատ մեծ գործ ենք անում մեր նախնիների համար: Ես գիտեմ, որ դա կարևոր է, որովհետև զգացել եմ նրանց հոգին, նրանց սերը:

Վառվառա Պողոսովա, Երևան ճյուղ, Երևան-Հայաստան ցից