Եթե պայքարում եք որևէ վատ սովորության դեմ, Սուրբ Շաբաթը կարող է դառնալ այն ժամանակը, երբ դա հաղթահարելու համար դուք լիովին կարող եք ապավինել Նրա սիրուն և զորությանը
Հիսուսը տառապեց և մահացավ ձեր մեղքերի համար, թույլ տալով, որ դուք հաղթահարեք ձեր թուլությունները կամ սխալները, եթե սիրեք Իրեն, հետևեք Իրեն և պահեք Իր պատվիրանները։ Եթե պայքարում եք որևէ վատ սովորության դեմ, Սուրբ Շաբաթը կարող է դառնալ այն ժամանակը, երբ դա հաղթահարելու համար դուք լիովին կարող եք ապավինել Նրա սիրուն և զորությանը։
ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԵՔ ՈՒՂԻ
Տառապում եք դեպրեսիայով կամ անհանգստությա՞մբ։ Եթե դիմեք Հիսուսին, կարող եք հույս գտնել այդ դժվարության ժամանակ։
Հնարավոր է, դուք եք այն հույսը, որի կարիքն ինչ-մեկն ունի։ Աղոթեք այս շաբաթ որևէ մեկին ոգեշնչելու և օգնելու հնարավորությունների համար։
Դուք չեք կարող փոխվել, մինչև չընդունեք ձեր սխալները։ Եթե վնաս եք պատճառել որևէ մեկին, այժմ ժամանակն է ներողություն խնդրել և ուղղել սխալը։