Միջոցառում

Ձեր ընտանիքի անդամներին խնդրեք կարդալ Եփեսացիս 4.32 հատվածը: Հարցրեք.
§ Այս սուրբ գրությունն ի՞նչ է սովորեցնում մեզ:
Ձեր ընտանիքի հետ քննարկեք կամ դերախաղով ցույց տվեք, թե դուք ինչպես կարող եք սեր ու բարություն ցուցաբերել ուրիշների հանդեպ հետևյալ իրավիճակներում: Ստեղծեք ձեր սեփական իրավիճակները:
§ Մի նոր ընտանիք տեղափոխվել է և ապրում է ձեր հարևանությամբ:
§ Որոշ երեխաներ դպրոցում անբարյացակամ են ուրիշ երեխաների հանդեպ:
§ Մի այցելու, ով չի ճանաչում ոչ մեկին եկեղեցում, գալիս է Երեխաների խումբ:
§ Ձեր կրտսեր եղբայրը կամ քույրը խաղընկեր չունի:
§ Երեխան լաց է լինում, իսկ ձեր մայրը փորձում է ճաշ պատրաստել:
§ Ձեր ճյուղից կամ ծխից մի անդամ հիվանդ է և չի կարողանում դուրս գալ տնից:
§ Ձեր եղբայրը իր ծննդյան օրվա առթիվ ստացել է խաղալիք ինքնաթիռ, որը շատ էր ցանկանում: Նա հարցնում է, թե արդյոք այն քեզ դուր է գալիս:
§ Ձեր փոքր քույրը մտել է սենյակ և մի քիչ ներկ է թափել ձեր նոր ներկապնակից:
§ Ձեր համադասարանցուն դեր են տվել դպրոցական ներկայացման մեջ, իսկ դուք նույն դերի փոխարինողն եք:
Կարդացեք և քննարկեք Մատթեոսի 5.44 հատվածը: Նշեք, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ: Բայց Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր ավելի բարձրակարգ օրենք: Նրա խոսքերը այսօր նախատեսված են նաև մեզ համար: Հարցրեք.
· Ի՞նչն է օգնում ձեզ բարությամբ վերաբերվել նույնիսկ նրանց, ովքեր բարի չեն ձեր հանդեպ:
Նշեք, որ երբ մեր սրտերը լցված են Աստծո սիրով, մենք «իրար հետ քաղցր [ու] գթած» ենք դառնում» (Եփեսացիս 4.32):
Դիտեք հետևյալ տեսանյութը. «Ինչպե՞ս հաղթահարել ճնշումը. եկեք բարի լինենք»: Կարդացեք հետևյալ տեքստը տեսանյութի դիտման ընթացքում.
Իմ դասարանից մի կռվարար տղա ճնշում էր ինձ:
Մի անգամ նա նույնիսկ հարվածեց ինձ: Դա տխրեցրեց ինձ, բայց ես ներեցի նրան:
Երբ ինձ ընտրեցին, որ առաջնորդեմ դասարանը դեպի ճաշարան, ինձ խնդրեցին ընտրել մի ընկերոջ ինձ օգնելու համար:
Ես ընտրեցի այս տղային, քանի որ մյուսները երբեք չէին ընտրում նրան:
Նա շնորհակալություն հայտնեց ինձ իրեն ընտրելու համար:
Նա սկսեց լավ վերաբերվել ինձ:
Ես նույնպես լավ զգացի դրանից:
Հարցրեք ձեր ընտանիքին.
§ Ձեր կարծիքով, ուրիշների հանդեպ բարություն դրսևորելով, արդյո՞ք կօգնենք նրանց միշտ բարի լինել մեր հանդեպ: (Ոչ միշտ)
§ Մենք ինչո՞ւ պիտի, այնուամենայնիվ, բարի լինենք նրանց հանդեպ, ովքեր բարի չեն մեր նկատմամբ: (Տես Մատթեոսի 5.45)
Դուք կարող եք տպել և ձեր երեխաներին տալ հետևյալ ստուգման ցուցակը ճնշման վերաբերյալ, եթե տեսնում եք, որ դա համապատասխան թեմա է նրանց համար:

Լրացուցիչ գաղափար. Լոբի. լինել բարի
Դուք պետք է ունենաք մի ապակյա աման և շատ չոր լոբի:
Քայլ 1. Պատկերացրեք, որ դուք մի լավ բան եք արել հինգ տարբեր մարդկանց համար: Սեղանի վրա դրեք մի լոբի, որը կներկայացնի ձեզ, ապա դրեք հինգ լոբի ներքևում, որոնք կներկայացնեն այն մարդկանց, ում դուք օգնել եք: Ի՞նչ կլինի, եթե այդ հինգ մարդկանցից յուրաքանչյուրը օգնի ուրիշ հինգ մարդու: Դրեք ևս հինգ լոբի յուրաքանչյուր «մարդու» տակ: Շարունակեք, մինչև լոբիները վերջանան: Հիմա հաշվեք դրանք: Քանի՞ մարդ օգնություն ստացավ, որովհետև դուք բարություն էիք ցուցաբերել հինգ մարդու նկատմամբ:
Քայլ 2. Ամեն անգամ, երբ դուք որևէ լավ բան եք անում, մի լոբի դրեք ապակյա ամանի մեջ: Ձեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարո՞ղ է անել հինգ բարի գործ ամեն օր մի շաբաթ շարունակ:
Քայլ 3. Շաբաթվա վերջում հաշվեք երկրորդ տարայի բոլոր լոբիները: Դա այն բոլոր մարդկանց թիվն է, որոնց օգնել են ձեր ընտանիքի անդամները: Ի՞նչ կլինի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրն օգնի ուրիշ հինգ մարդու: Լոբիների ընդհանուր թիվը բազմապատկեք հինգով: Տեսեք, թե որքան հեռու կգնա ձեր բարությունը:
Հյուրասիրություն. Մրգային շերտերը թաթախով
Միասին խառնեք 200 գրամ թթվասեր, 200 գրամ սերուցքային պանիր, մի քիչ վանիլ և ½ բաժակ շաքարավազ: Հարեք, մինչև դառնա համասեռ ու կոկ: Մատուցեք շերտատված մրգերի հետ:
