Բարին ինձնից պիտ գա

Բարին ինձնից պիտ գա

'' color:='' line-height:='' margin:='' new='' style='font-size: 2.2rem; font-family: Georgia, Times,' times=''>Բարին ինձնից պիտ գա

'' lucida='' p='' sans='' style='margin: 0px 0px 2rem; color: rgb(119, 119, 119); font-family:'>Պատրաստեք տարա լցված բառաշերտերով՝ մի քանիսը բացասական մտքերով (օրինակ՝
«Դա լավ չէ» կամ «Ինչո՞ւ դա այդպես արեցիր»), իսկ մի քանիսն էլ դրական մտքերով (օրինակ՝
«Ես սիրում եմ քեզ», «Այս թխվածքաբլիթները լավն են» կամ «Խնդրում եմ, կօգնեք ինձ»):
Պատմեք հետևյալ պատմությունը. Ընձուղտը, վագրը, առյուծը, զեբրը և փիղը ապրում էին
ջունգլիներում: Նրանց նյարդայնացնում էր իրենց տարբերությունը: Զեբրի գծերը վագրի մոտ
գլխապտույտ էր առաջացնում: Զեբրը չէր սիրում նայել վեր՝ ընձուխտին: Առյուծի բարձր
խռմփոցից ընձուխտը չէր կարողանում քնել: Փղի մեծ ստվերը խանգարում էր առյուծին արևի
տակ տաքանալ: Բարձր թփերում թաքնված վագրը միշտ վախեցնում էր փղին: Մի օր, երբ
վագրը թփերի միջից նայեց զեբրին, նա տեսավ զեբրն արևի տակ կանգնած: Նա մտածեց, որ
զեբրը շատ գեղեցիկ էր և ասաց այդ մասին զեբրին: Դա հաճելի էր զեբրի համար, այնպես որ
երբ նա հաջորդ անգամ տեսավ ընձուխտին, նա ասաց. «Քո երկար վիզը կատարյալ է բարձր
տեղ հասնելու համար: Ինչպե՞ս է վերևից նայելուց»: Ընձուխտը ներքև իջեցրեց իր գլուխը,
որպեսզի երկու կենդանիները կարողանային զրուցել և քայլել, մինչև ընձուխտը ստվերախիտ
տեղ գտավ քնելու համար: Երբ ընձուխտն արդեն ննջում էր, լսեց առյուծի խռմփոցը, ինչը
ռիթմիկ և կանոնավոր էր: Նրանք երկուսն էլ միասին արթնացան: «Քո խռմփոցը շատ
հանգստացնող էր»,- ասաց ընձուխտը: Առյուծն իրեն շատ լավ զգաց և արևի տապին սկսեց քայլել
դեպի ջրանցքը: Հենց այդ պահին, փիղն էր անցնում նրա կողքով: «Կարո՞ղ եմ քո ստվերին քայլել»,
-հարցրեց առյուծը: «Գնանք»,- ասաց փիղը: Մի փոքր անց, վագրը դուրս սողոսկեց խոտերի
միջից և վախեցրեց փղին: «Դու շատ հանգիստ ես շարժվում,- ասաց նա,- Նույնիսկ իմ
մեծ ականջներով ես չլսեցի ինչպես դու մոտեցար»: Վագրին շատ հաճելի էր դա լսել և ցույց տվեց
փղին, թե որքան զգույշ էր ինքը քայլում: Կենդանիներն այժմ միասին ապրում են ջունգլիներում
որպես ընկերներ: Նրանք ընտրել են՝ լավագույնը տեսնել միմյանց մեջ:
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք եղբայրների մասին, ովքեր տարբեր կերպ էին արձագանքում
նույն իրավիճակներին: Դժվար իրավիճակներում Լամանը և Լեմուելը դժգոհում և տրտնջում էին:
Նեփին դիմում էր Տիրոջը օգնության համար: Քննարկեք տարբերությունները:
Խնդրեք ընտանիքի անդամներին տարայի միջից հանել պատրաստված բառաշերտերով
թերթիկները և բարձրաձայն կարդալ: Հարցրեք՝ ինչպես են իրենց զգում տարբեր
արտահայտությունները լսելիս: Խրախուսեք ընտանիքի անդամներին՝ ամեն կերպ փորձել
սիրալիր խոսել միմյանց հետ և պահել Հոգին իրենց տան մեջ:





























'' data-id='14858153527438890363-eng' img='' lucida='' p='' sans='' src='https://preview-hye-am.lds.org/bc/content/Armenia/ARM-calendar-2015/11NOv/Nov%20tortik.png' style='margin: 0px 0px 2rem; color: rgb(119, 119, 119); font-family:'>Բաղադրությունը

<p style='margin: 0px 0px 2rem; color: rgb(119, 119, 119); font-family: ' lucida='' grande',='' 'lucida='' sans='' unicode',='' sans',='' geneva,='' verdana,='' sans-serif;='' background-color:='' rgb(255,='' 255,='' 255);'='' xmlns='http://www.w3.org/1999/xhtml'>3 ձու
1 ճաշի գդալ շաքարավազ
3 ճաշի գդալ մածուն
300 մլ կաթ
3 բաժակ ալյուր
½ բաժակ ջուր
Միասին խառնել ձուն, շաքարավազը, մածունը և կաթը: Խորը ամանի մեջ լցնել ալյուրը և մեջտեղում փոս անել և մեջը լցնել հեղուկ խառնուրդը: Ապա ավելացնել ջուրը: Լավ խառնել մինչև միատարր զանգված ստանալը: Գդալով լցնել
տաք ձեթի մեջ և տապակել մինչև ոսկեգույն դառնալը: