
Ձեր ընտանիքին հարցրեք, թե նրանք ինչպես են հասկանում «բամբասանք» բառը: Բացատրեք, որ երբ մենք բամբասում ենք, մենք քննարկում ենք ինչ-որ մեկի թուլություններն ու խնդիրները, երբ այդ մարդը ներկա չէ:
Հարցրեք.
- Քանի՞ մարդ է սովորաբար ներգրավվում բամբասանքի մեջ: (Երեք` բամբասողը, լսողը և զոհը, բայց զոհը սովորաբար ներկա չէ:)
- Այս երեք մարդկանցից ո՞վ է տուժում բամբասանքի պատճառով:
Միասին ուսումնասիրեք և քննարկեք այս դասում ընդգրկված պաստառը: Նշեք, որ բամբասանքը վնասում է ոչ միայն նրանց, ում մասին խոսում են, այլև նրանց, ովքեր բամբասում և լսում են: Նրանք կարող են դառնալ բարոյապես անմաքուր, կորցնել Հոգին և քայքայել ուրիշների հետ ունեցած հարաբերությունները:
Տվեք հետևյալ հարցը.
- Մենք ինչպե՞ս կարող ենք որոշել, թե երբ է զրույցը բամբասանքի վերածվում, և երբ է այն պարզապես խոսակցություն:
Նշեք, որ մենք հաճախ բամբասանքին վերաբերվում ենք որպես հարևանի կամ դպրոցական ընկերոջ մասին տարվող խոսակցության: Բայց բամբասանքը կարող է լինել շատ կործանարար:
Ձեր ընտանիքին ասեք, որ եթե ուզում են համոզվել, որ իրենք չեն բամբասում, կարող են իրենց ուղղել հետևյալ հարցերը.
- Արդյո՞ք լավ կզգաք, եթե նույնը կրկնեք այդ մարդու ներկայությամբ:
- Արդյո՞ք դա շշմեցուցիչ չի թվա:
- Դրանից մարդը լա՞վ կզգա իրեն, թե՞ վատ:
- Դա փա՞ստ է, թե՞ լոկ ենթադրություն:
- Արդյո՞ք նա գայլ է գառան մորթիով, ով կեղծ մտահոգություն է ցուցադրում, ասելով. «Ես անհանգստացած եմ Բեքիի համար, նրա կյանքում ինչ-որ բան սխալ է, նրա մազերը վերջերս վատ տեսք ունեն»:
- Դուք լսել եք նույն պատմությունը տարբեր տարբերակներով:
- Որո՞նք են տեղեկություն հայտնող մարդու շարժառիթները:
- Դա լսելուց հետո դուք լա՞վ զգացիք, թե՞ վատ:
Դուք կարող եք թղթի կտորների վրա գրի առնել մի քանի իրավիճակներ, որոնք կարող են պատահել ձեր ընտանիքի անդամների կյանքում, և առաջարկեք, որ նրանք հերթով վերցնեն այդ իրավիճակներից մեկը, կարդան բարձրաձայն և որոշեն, թե արդյոք դա բամբասա՞նք է, հիմնվելով վերևում տրված հարցերի վրա:
Երեխաներին խնդրեք ուսումնասիրել հետևյալ պատմությունը և պարզել, թե այն ի՞նչ է սովորեցնում մեզ բամբասանքի մասին:

Լրացուցիչ առաջարկներ.
Առանձին թղթերի վրա գրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը: Թղթերը շրջանով փոխանցեք և յուրաքանչյուր անդամ թող գրի մի լավ հատկանիշ այն անդամի վերաբերյալ, ում անունը թղթի վրա է: Հետո բարձրաձայն կարդացեք, թե ինչ է գրված յուրաքանչյուր անդամի թղթի վրա:
Հարցրեք.
- Ինչպե՞ս եք զգացել, երբ լավն եք փնտրել ընտանիքի մնացած անդամների մեջ:
- Ինչպե՞ս զգացիք, երբ լսեցիք այն լավ բաները, որոնք ուրիշները գտել են ձեր մեջ:
Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի այս շաբաթ միայն լավ բաներ փնտրել ուրիշների մեջ (ընտանիքի անդամների, հարևանների, աշխատակիցների, ընկերների): Հետևեք, թե սա ինչպես է օգնում, որ ընտանիքն ուժեղանա և միավորվի:
Խնդրեք ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկարել բամբասանքի երևակայական պատկերը: Օրինակ`այն կարող է գլխի փոխարեն ունենալ թունավոր նետ` ետևում թունավոր փետուրներով և սուր ճանկերով: Օգտագործեք այս նկարները` որպես հիշեցում այն բանի, թե որքան վտանգավոր է բամբասանքը:
Հյուրասիրություն. խնձորով տորթ
1 բաժակ կարագ
2 բաժակ շաքարավազ
4 ձու
2 բաժակ ալյուր
1½ թեյի գդալ կերակրի սոդա
1 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ դարչին (կամ միչ ավել)
4 բաժակ կլպած, կտրտած խնձոր
1 բաժակ ընկույզ (չափը` ընտրությամբ)
1 բաժակ չամիչ (չափը` ընտրությամբ)
22 x 33 սմ թխվածքի ամանը յուղապատեք և վրան ալյուր ցանեք: Նախօրոք ջեռոցը տաքացրեք 175°C: Հարեք կարագն ու շաքարը: Ավելացրեք մեկական ձու և հարեք, մինչև փրփրի: Առանձին ամանի մեջ միասին խառնեք բոլոր չոր բաղադրիչները: Ավելացրեք այն կարագի խառնուրդին: Ձեռքերով զգուշորեն ավելացրեք խնձորը, չամիչը և ընկույզը: Լցրեք պատրաստի ամանի մեջ: Թխեք 1-1.5 ժամ, ատամմաքրիչով ստուգելով 50 րոպե անց:
