Եկեղեցին այժմ կարող է անդամների հայցի հիման վրա ներկայացնել քահանայության իշխանության շառավիղը: Քահանայության իշխանության շառավիղը կարգումների հերթականությունն է, որով կարելի է գնալ ետ՝ մինչև Եկեղեցու սկիզբը և, ի վերջո, հասնել մինչև Փրկիչը:
Թեև Յոթանասունականի պաշտոն ունեցող քահանայություն կրողը կարող է ընդգրկվել անդամի անձնական իշխանության շառավղի մեջ, Յոթանասունականի պաշտոնի համար իշխանության առանձին շառավիղ չի պահվում: Բացի այդ, կարգված եպիսկոպոսների և հայրապետերի քահանայության իշխանության շառավիղը տարվում է քահանայապետի իրենց կարգման միջով:
Միայն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության շառավղի մասին տեղեկությունը կարող է ներկայացվել Եկեղեցու կողմից. Ահարոնյան Քահանայության շառավիղը մատչելի չէ: Անդամները կարող են դիմել Մելքիսեդեկյան իշխանության շառավղի տեղեկության համար միայն իրենց համար, տանը ապրող որդու և ծառայության մեջ գտնվող միսիոների համար: Այդ փաստաթղթերը չեն համարվում Եկեղեցու պաշտոնական գրառումներ:
Եթե ցանկանում եք ստանալ ձեր քահանայության իշխանության շառավիղը, ներառեք ձեր օրինական անունն ամբողջությամբ, ծննդյան ամսաթիվն ամբոջությամբ, անդամության համարը (կարելի է գտնել տաճարային երաշխավորագրի վրա կամ ձեռք բերել ծխի գործավարից), այն անձի անունը, ով կարգել է ձեզ երեցի կամ քահանայապետի պաշտոնի (եթե հայտնի է), և ձեր փոստային հասցեն և հեռախոսի համարը կամ է-փոստի հասցեն:
Ձեր հայտն ուղարկեք.
Priesthood Line of Authority
Global Service Center
120 North 200 West
Salt Lake City, Utah 84103-1514, USA
Ֆաքս. 1-801-240-6816
Հեռախոս. 1-800-453-3860, ներքին 2-3500
Է-փոստ. Ուղարկեք է-նամակ lineofauthority@ldschurch.org, նամակի նյութի տողում գրելով «PLA»: Ի պատասխան՝ դուք կստանաք մի ձև, որը պետք է լրացնեք և վերադարձնեք («PLA» պարունակող նամակները ստանում են ավտոմատ ուղարկվող պատասխան):