Միջոցառում

Տեսանյութ. «Հետևիր Նրան»` Սուրբ Զատիկի ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին
Անջատեք տան բոլոր լույսերը կամ օգտագործեք աչքակապ, եթե դեռ լույս է: Ընտանիքի որևէ անդամի խնդրեք կատարել մի դժվար հանձնարարություն, ինչպես օրինակ` թղթի վրա գրել որևէ նախադասություն կամ գտնել մի քանի տնային իրեր`դնելով դրանք մի տեղում: Ապա միացրեք լույսերը կամ հեռացրեք աչքակապը և ցույց տվեք, թե որքան հեշտ է կատարել նույն գործողությունը լույսով:
Կարդացեք Հովհաննեսի 8.12 հատվածը: Տվեք հետևյալ հարցերը.
- Ինչո՞ւ է Հիսուսը աշխարհի լույսը: (Նա տվեց մեզ Իր օրինակն ու ուսմունքները:)
- Ինչո՞ւ է ճիշտ որոշումներ կայացնելն ավելի հեշտ Հիսուսի լույսի օգնությամբ: (Նրա օրինակներն ու ուսմունքները լուսավորում են մեր ճանապարհը: Մենք կարող ենք ավելի հստակ տեսնել այն ճանապարհները, որոնք պիտի ընտրենք:)
- Մենք ինչպե՞ս կարող ենք սովորել հետևել Հիսուսի օրինակին:
Բացատրեք, որ երբ մեզ անհրաժեշտ է որոշում կայացնել, պիտի հարցնենք ինքներս մեզ. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը»:
Պատրաստեք մի քանի նկարներ, որոնք պատկերում են Հիսուսի Քրիստոսի կողմից տրված օրինակները:
·Մկրտություն. «Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին» (Մատթեոսի 3.13–17)
- Սուրբ գրությունների ուսումնասիրություն. «Հիսուսը տաճարում ուսուցանում է վարդապետներին» (Ղուկասի 2.46–47)
- Սեր և բարություն. «Եվ Նա բուժեց նրանց բոլորին» (3 Նեփի 17.5–25)
- Մեծարել ծնողներին. «Քրիստոսի խաչելությունը» (Հովհաննեսի 19.25–27)
- Ուսուցանել ավետարանը. «Լեռան քարոզը» (Մատթեոսի 5–7)
- Ունենալ հավատ. «Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը» (Ղուկասի 8.22–25)
- Սեր փոքր երեխաների հանդեպ. «Քրիստոսը և երեխաները» (տես Մարկոսի 10.13–16)
- Աղոթել. «Քրիստոսն աղոթում է նեփիացիների հետ» (Մատթեոսի 7.7–8, 3 Նեփի 13.5–15)
Խնդրեք ձեր ընտանիքի անդամներին հերթով վերցնել որևէ նկար, նկարագրել այն և բացատրել, թե իրենք ինչպես կարող են հետևել Հիսուս Քրիստոսի այդ օրինակին կամ, ըստ իրենց, Հիսուս Քրիստոսն ինչ կցանկանար, որ իրենք անեին: Երբ բոլորը հերթով վերցնեն նկարները, ավարտեք` երգելով «Ես փորձում եմ լինել Քրիստոսի նման» (Երեխաների երգարան, p. 78–79):
Հյուրասիրություն. Թխվածքաբլիթ դարչինով
Թխվածքաբլիթի խմորի համար.
200 գրամ հալած կարագ
1½ բաժակ շաքարավազ
2 ձու
1 թեյի գդալ վանիլին
2¾ բաժակ ալյուր
1 թեյի գդալ սոդա
½ թեյի գդալ աղ
Դարչնաշաքարային խառնուրդի համար.
2 ճաշի գդալ շաքարավազ
2 թեյի գդալ դարչին
Խառնեք բաղադրիչները թխվածքաբլիթի խմորը ստանալու համար: Խմորից գնդիկներ պատրաստեք, ապա թաթախեք շաքարավազի խառնուրդի մեջ: Թխեք 175°C ջերմաստիճանում՝ 8 րոպե:
