Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ցցերի և շրջանների բոլոր անդամները (50+ տարիքի) հրավիրվում են մասնակցելու ավագ միսիոներական ծառայության վերաբերյալ հատուկ հոգևոր հավաքի, որին կնախագահի Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունից երեց Ժերարը։ Հավաքը տեղի կունենա կիրակի օրը, հունիսի 9-ին, 18:00-19:30 (CEST), Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակում, Ֆենիքս Հաուզ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա։ Կտրամադրվի առցանց թարգմանություն տարածաշրջանի 19 լեզուներով։
Հոգևոր հավաքի ընթացքում անդամները կիմանան տարբեր միսիոներական հնարավորությունների, ծառայության տևողության ճկունության, բոլոր ավագ միսիոներներին հասանելի այլ օգնության և միսիոներական ծառայության համար դիմելու եղանակների մասին:
Եկեղեցու մարգարեներն ու առաքյալները հրավիրում են ավագ զույգերին և անհատներին՝ ավելի մեծ թվով ծառայել միսիաներում: Հասանելի է դառնում նաև ավագ միսիոներների ծառայության հնարավորությունների ավելի լայն շրջանակ և վերացվում են այն խոչընդոտները, որոնք կարող էին անցյալում թույլ չտալ ծառայել: