Տեղական հոդվածներ

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հոկտեմբերի գերագույն համաժողովին հաջորդող շաբաթվա ընթացքում։ Համաժողովը կանցկացվի ըստ նախատեսված ժամանակացույցի։ Հոկտեմբերի 4-ին և 5-ին՝ համաշխարհային հեռարձակման հինգ նիստերի ընթացքում, բոլորին հրավիրում ենք լսելու Աստծո խոսքը՝ Նրա կողմից կանչված առաքյալների և Եկեղեցու ղեկավարների միջոցով։
Մեր աշխարհը, կարծես, ավելի ու ավելի հակված է կենտրոնանալու ինքն իր վրա, արագ է դատում և նույնքան արագ է հանդիմանում ու հարձակվում այլ կարծիք ունեցողների վրա։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ՝ Դալլին Հ. Օուքսը, 2025 թվականի սեպտեմբերի 29-ին (երկուշաբթի) Եկեղեցու սոցիալական ցանցերում կիսվել է հետևյալ ուղերձով։
Քույր Էմիլի Բել Ֆրիմանը, Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, և քույր Էմի Ա. Ռայթը, Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ավարտեցին հոգևորապես հարուստ շրջագայությունը Եվրոպայում՝ յոթ օրվա ընթացքում ծառայելով երիտասարդներին, երեխաներին, ընտանիքներին, ղեկավարներին, միսիոներներին և քաղաքացիական առաջնորդներին հինգ երկրներում։
Տերը հաճախ օգտագործում է Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը՝ մեզ հետ խոսելու, մխիթարելու, զգուշացնելու, առաջնորդելու և հանգստացնելու համար: Նա դա անում է կասկածի պահերին, բայց նաև շփոթության, հուսահատության կամ նեղության ժամանակ: Որպեսզի վստահ լինենք, որ միշտ լսում ենք այս մեղմ ձայնը, մենք պետք է սովորենք լսել այն, ավելի ճիշտ՝ զգալ այն հանգիստ պահերին: Այնուհետև, որքան էլ մեղմ լինի այն, կայծակի շանթի նման կթափանցի մեր սրտերն ու մտքերը:
Անդամներն ու ընկերները հրավիրված են անձամբ կամ հեռավար կերպով մասնակցելու երեց Սթենլի Մարկ Փալմերի և նրա կնոջ՝ Ժակլինի հետ կազմակերպված հատուկ հոգևոր հավաքին: Այս միջոցառումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Armenia Marriott» հյուրանոցից 2025 թ․ սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:
Երեց Քիրոնը և նրա կինը՝ Ջենիֆերը, ուրախ կլինեն ելույթ ունենալու Վրաստանի և Հայաստանի Եկեղեցու անդամների և ընկերների համար՝ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 18:30-ին: Հոգևոր հավաքը կհեռարձակվի Թբիլիսիից (Վրաստան): Հայերեն թարգմանությունը հասանելի կլինի Zoom հարթակի միջոցով:
«Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց ... և նրա վերքերով մենք բժշկվեցինք»