Ինչպե՞ս եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին: Նախագահ Բալլարդ

Ես ձայն չլսեցի: Ես հրեշտակներ չտեսա: Բայց իմ հոգում ու սրտում ես այնպիսի տպավորություն ստացա, որը երբեք չի լքել ինձ:

Զանգվածային խառնաշփոթի մեջ դուք չեք կարող կապի մեջ մտնել երկնքի հետ: Դուք պետք է գտնեք ձեր կյանքի խաղաղ պահերը, երբ կարող եք խորհել Հոգու բաների շուրջ: Այդ պահերին եմ ես տպավորություններ ստանում: Այդ ժամանակ եմ ես նոր մտքեր ստանում:

Երբ ես միսիոներ էի Անգլիայում, ես քայլում էի Տրենտ գետի ափով դեպի ներքև: Իմ 20 տարին դեռ չէր լրացել: Եվ երբ քայլում էի, ես աղոթում էի իմ սրտում, խնդրելով, որ Տերը գոհ լիներ նրանից, ինչ ես փորձում էի անել, և արդյո՞ք ես անում էի այն, ինչ Նա էր ցանկանում: Ես ձայն չլսեցի: Ես հրեշտակներ չտեսա: Բայց իմ հոգում ու սրտում ես այնպիսի տպավորություն ստացա, որը երբեք չի լքել ինձ: Եվ այդ պահին, որպես 20-ամյա երիտասարդ, կարծում եմ, ես սովորեցի այն դասը, որ ամենը, ինչ մենք լսում ենք երկնքից, ի վերջո, զգում ենք մեր սրտերում: Իսկ հետո, հուսով եմ, այն թափանցում է մեր միտքը և օգնում է առաջնորդել մեզ, որ մենք ցանկանանք կատարել այն, ինչը լսում ենք: