BYU-Pathway Worldwide ծրագիրը հստակ ուղի է նախանշում դեպի ինքնապահովում և կրթություն Արևելյան Եվրոպայում

BYU-Pathway Worldwide

Արևելյան Եվրոպայի տարածքում ապրող Եկեղեցու անդամներից շատերը չունեն բարձրագույն կրթություն: Ինչո՞ւ: Քանի որ այն շատ թանկ է, նրանք ունեն վստահության պակաս կամ չունեն որակյալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն: BYU-Pathway Worldwide-ի միջոցով բոլորը կարող են բարձրագույն կրթություն ստանալ՝ անմիջապես իրենց տնից:

Նախագահ Նելսոնը նշել է, որ BYU-Pathway-ը «տրամադրում է կրթության նորարարական մոտեցում, որը եզակի է Եկեղեցու կրթական համակարգում և աշխարհում»: [1] BYU-Pathway-ի առաքելությունը կայանում է նրանում, որ զարգացնի Հիսուս Քրիստոսի աշակերտներին՝ զարգացնելով ինքնապահովումը և ամրապնդելով ուխտի արահետով առաջ ընթանալու ուսանողների վճռականությունը։ Սեմինարիաներում և Կրոնի Ինստիտուտներում կկազմակերպվի նաև Կրոնի ինստիտուտի դասերի ընդունելություն բոլոր տարիքային խմբերի համար։

Ելույթ ունենալով աշխարհի 150 երկրների ուսանողների հետ, ովքեր համավարակի պայմաններում հավասարապես բախվում են բազում մարտահրավերների՝ Նախագահ Բալլարդը վստահեցրել է իր ունկնդիրներին, որ կրթություն ստանալու նրանց որոշումը «շատ կարևոր է»:

«Դուք այժմ ներդրում եք կատարում առջևում գտնվող հավերժության համար: Ես կոչ եմ անում ձեզ ավարտին հասցնել այս ուսումնական ճամփորդությունը, որը դուք սկսել եք, անկախ նրանից, թե ինչ դժվարությունների կհանդիպեք»: [2]

Ի՞նչ է առաջարկում BYU-Pathway-ը:

BYU-Pathway Worldwide-ը տրամադրում է հոգևորի վրա հիմնված բարձրագույն կրթության մատչելի ուղի, որն ամբողջովին առցանց է և գնով մատչելի է: Ընդունվել կարող են Եկեղեցու բոլոր անդամները և Եկեղեցու ընկերները։

BYU-Pathway Worldwide

Ուսանողները սկսում են PathwayConnect ծրագրից՝ մեկ տարվա գնիջեցված առցանց ծրագրից, որը պատրաստում է ուսանողներին ստանալ BYU-Idaho և Ensign College համալսարանների ավելի քան 40 հավաստագրերից և վկայագրերի մեկը․ դասերն առաջարկվում են ամբողջությամբ առցանց:[3]

BYU-Pathway Worldwide ծրագիրը հստակ ուղի է նախանշում դեպի ինքնապահովում և կրթություն Արևելյան Եվրոպայում

Բացի այդ, PathwayConnect-ում սովորելիս, բոլոր վերադարձած միսիոներները, ովքեր ծառայել են վերջին հինգ տարվա ընթացքում, ինքնաբերաբար ստանում են իրենց ուսման վարձի 25% զեղչ։ Այդ թվում են նաև այն միսիոներները, ովքեր ժամկետից շուտ վերջերս են տուն վերադարձել՝ COVID-19-ի պատճառով:

 

Քանի որ BYU-Pathway-ի ծրագրերն ամբողջությամբ առցանց են, ամբողջ աշխատանքն իրականացվում է առանց համալսարան գնալու անհրաժեշտության: PathwayConnect ծրագրի ժամանակ հեռավար հավաքների միջոցով աշխարհի գրեթե ցանկացած կետից ուսանողները կարող են մասնակցել BYU-Pathway-ին: Ընդունելությունը շարունակվում է հաջորդ կիսամյակի համար: Այցելեք byupathway.org կայքը, որպեսզի ստանաք լրացուցիչ տեղեկություն։

Ջենիս Բլամս. «Տարիներ շարունակ ես հույս էի տածում, որ հնարավորություն կունենամ շարունակելու ուսումս և բարձրագույն կրթություն ստանալ, բայց չէի սպասում, որ դա կլինի Եկեղեցու միջոցով: Ես ստիպված չէի շատ երկար մտածել միանալու մասին, երբ ներկայացվեց BYU-Pathway-ը: BYU-Pathway-ը տվեց հենց այն, ինչն ինձ անհրաժեշտ էր կյանքիս այս փուլում. տվեց մի մեկնարկ, որը բացեց դռները դեպի նոր և երկար սպասված մի աշխարհ։ Թեև դժվար է ուսումը համատեղել աշխատանքի և ընտանիքի հետ, BYU-Pathway ծրագիրն արժե այդ ժամանակը»։

 

Վլադիսլավ Գորնոստաև. «Իմ ստացած գիտելիքը ես օգտագործում եմ ամեն օր: Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ ձեր ուսումնասիրած յուրաքանչյուր առարկա հիմնված է Ավետարանի հավերժական սկզբունքների վրա: ... BYU Pathway սովորելու որոշումն օրհնել է իմ կյանքը, և իմ ձեռք բերած գիտելիքները շարունակում են օրհնել ինձ և իմ ընտանիքին»:

[1] ՆԱԽԱԳԱՀ ՌԱՍԵԼ Մ. ՆԵԼՍՈՆ, «Հանդիսավոր բացման ելույթ», BYU-Pathway Worldwide հանդիսավոր բացումը, նոյ. 16, 2017։

[2] 2021 թվականի փետրվարի 9-ին՝ երեքշաբթի օրը, հոգևոր հավաքի հեռարձակման ժամանակ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը խոսում է BYU-Pathway Worldwide -ի ուսանողների հետ։                                                                                                                                                              

[3] BYU-Pathway ծրագրերը դասավանդվում են միայն անգլերենով: Անհատները, ովքեր չեն տիրապետում անգլերենին, կարող են գրանցվել EnglishConnect -ում։ Եկեղեցու առաջարկած մի ծրագիր է, որն օգնում է մարդկանց զարգացնելու անգլերենի հմտությունները ընկերական և հավատքի միջավայրում, որը նախապատրաստում է ուսանողներին ակադեմիական ուսման համար, հատկապես՝ PathwayConnect-ում: