Միացեք մեզ, գտնելու խաղաղություն Քրիստոսում

2021 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողով

2021 թվականի հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողով

Մենք ողջունում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Գերագույն համաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 2–3-ը: Միացեք միլիոնավոր մարդկանց աշխարհում՝ լսելու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ուղերձներ ապրող մարգարեներից և առաքյալներից: 

Գերագույն համաժողովը կհեռարձակվի ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի համաժողովների կենտրոնից: Համաժողովը բաղկացած է հետևյալ հինգ նիստերից. Համաժողովների կենտրոնի նիստերը բաց չեն լինի հանրության համար:

  • Հոկտեմբերի 2 -ին՝ շաբաթ օրը, երեկոյան ժամը 20։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, կեսգիշերին ժամը 24։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 04։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 3 -ին՝ կիրակի օրը, երեկոյան ժամը 20։00 -ին (Երևանի ժամանակով)։
  • Հոկտեմբերի 4 -ին՝ կիրակի օրը, կեսգիշերին ժամը 24։00 -ին (Երևանի ժամանակով)։

Դիտել ուղիղ եթերում․ մեր հիմնական կայքում ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Դիտել և կարդալ ավելի ուշ (տեսանյութը հասանելի կլինի հեռարձակումից 3 օրվա ընթացքում, տեքստը հասանելի կլինի հեռարձակումից երկու շաբաթվա ընթացքում)։    

Մեր հիմնական կայքում՝ ChurchofJesusChrist.org (բոլոր նիստերը)

Ավետարանի գրադարանի հավելվածում (բոլոր նիստերը)

 

Հաղորդության ժողով և Գերագույն համաժողով

2021 թվականի սեպտեմբերի 8 -ին, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունը նամակ է ուղարկել, որում ասվում է.

 «Հոկտեմբեր ամսվա գերագույն համաժողովին ընդառաջ, մենք կցանկանայինք նոր օրինաչափություն հաստատել Տարածաշրջանում:  Որպես ձեր Տարածաշրջանի Նախագահություն, մենք գիտենք, թե որքան կարևոր է Աստծո խոսքը ժամանակին լսել Նրա ծառաների միջոցով: Հետևաբար՝ այս Գերագույն համաժողովից սկսած, մենք խնդրում ենք, որ Գերագույն համաժողովի շաբաթ և կիրակի օրերին չանցկացվեն հաղորդություն կամ կիրակնօրյա այլ կանոնավոր ժողովներ:  Փոխարենը՝ մենք խնդրում ենք, որ ամեն տարի այս երկու Հանգստյան օրերին ձեր ուշադրությունը կենտրոնացնեք Գերագույն համաժողովը դիտելու և լսելու վրա:  Մենք գիտենք, որ ոմանց համար դա կլինի ուշ գիշերին կամ նույնիսկ վաղ առավոտյան:  Մենք նաև գիտենք, որ մեր տարածքում շաբաթ օրվա նիստերը մեծ մասամբ հասանելի են կիրակի առավոտյան, որպեսզի ձեր Հանգստության օրը լցված լինի մեր ղեկավարների ոգով և ուսմունքներով:

Ոմանք կարող են մտահոգվել, որ նրանք չեն կարող ճաշակել հաղորդությունը, եթե այս երկու կիրակի օրերին Եկեղեցու կանոնավոր ժողովներ չլինեն: Խնդրում ենք տեղեկացված լինել, որ այս երկու հանգստյան օրերին, ինչպես ցցի համաժողովի հանգստյան օրերին, մենք պահում ենք մեր ուխտերը, երբ լսում ենք մեր ղեկավարներին և հետևում նրանց խորհրդին ու ցուցումներին»:

 

Ի՞նչ է Գերագույն համաժողովը։

Գերագույն համաժողովը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային հավաք է: Տարեկան երկու անգամ` ապրիլ ամսվա առաջին հանգստյան օրերին և հոկտեմբեր ամսվա առաջին հանգստյան օրերին, Եկեղեցու ղեկավարներն աշխարհի տարբեր ծայրերից կիսվում են ուղերձներով կամ քարոզներով, որոնք կենտրոնացած են կենդանի Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Ունկնդիրները սովորում են, թե ինչպես գտնել խաղաղություն, հույս և ուրախություն Հիսուս Քրիստոսի մեջ, ինչպես ամրացնել ընտանիքները՝ հետևելով Հիսուսի ուսմունքներին, և ինչպես ստանալ անձնական առաջնորդություն և ոգեշնչում Աստծուց: Գերագույն համաժողովը թողարկվում և ուղիղ եթերով հեռարձակվում է մոտ 70 լեզուներով, իսկ ավելի ուշ թարգմանվում է ավելի քան 100 լեզուներով: Մենք հրավիրում ենք բոլորին՝ աշխարհի բոլոր ծայրերից տարբեր հավատքների, համոզմունքների և ծագման մարդկանց՝ դիտելու, լսելու և մասնակցելու այդ հավաքին։