Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հրապարակել է Բրյուսելի (Բելգիա) տաճարի արտաքին պատկերը:

Տաճարը կկառուցվի գոյություն ունեցող շենքի հիմքի վրա՝ Avenue des Arts 52, Brussels, Belgium (Դես Արտս 52 պողոտա, Բրյուսել, Բելգիա) հասցեում: Ծրագրերը նախատեսում են մոտավորապես 25500 քառակուսի ոտնաչափ (2370 քառակուսի մետր) բազմահարկ տաճար, հավաքատուն և կացարաններ այցելուների համար: Սա կլինի քաղաքի առաջին տաճարը։

Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց այս տաճարը 2021 թ․ գերագույն համաժողովի ընթացքում։
«Այսօր մենք կառուցում ենք ապագայի համար»,- ասաց նա այդ ժամանակ։ «Մենք ուզում ենք Տիրոջ տունն ավելի մոտեցնել մեր անդամներին, որպեսզի նրանք կարողանան տաճար այցելելու սուրբ հնարավորություն ունենալ այնքան հաճախ, որքան թույլ են տալիս իրենց հանգամանքները»։
Այսօր 12 հավաքատան մոտ 6700 Վերջին Օրերի Սրբեր Բելգիան իրենց տունն են համարում, որոնցից շատերը Եկեղեցու երկրորդ, երրորդ և չորրորդ սերնդի անդամներ են:
Վերջին Օրերի Սրբերը յուրաքանչյուր տաճար համարում են Տիրոջ տուն և ամենասուրբ երկրպագության վայրը երկրի վրա: Տաճարները տարբերվում են Եկեղեցու հավաքատներից (աղոթատուն): Բոլորը կարող են մասնակցել կիրակնօրյա պաշտամունքի ծառայություններին և ամեն շաբաթ տեղի ունեցող այլ միջոցառումներին տեղական հավաքատներում: Տաճարների առաջնային նպատակն է, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հավատարիմ անդամները մասնակցեն սուրբ արարողություններին, ինչպիսիք են ամուսնությունները, որոնք հավերժ միավորում են ընտանիքները, և մկրտությունները հանգուցյալ նախնիների փոխարեն, ովքեր ապրելու ընթացքում մկրտվելու հնարավորություն չեն ունեցել: